211652_close_icon
views-count15270 դիտում article-date 20:56 30-04-2019

Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել. NEWS.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ՝ ապրիլի 29-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին այցելել են երևանյան ակումբներից մեկը՝ Club 12։ [url=https://news.am/arm/news/510200.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում Club 12 –ի սեփականատեր Նարեկ Մանուկյանը պատմեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրել են «դեսերտ», կերել են փախլավա, և պարել հայտնի փոփ երգերից մեկի քավերr տարբերակի տակ։ «Նախապես սեղան պատվիրված չի եղել, եկել են պատահական: Սրճարանում մնացել են մոտավորապես 2 ժամ: Բավականին հավանել էին «Project 12»-ի երգերը, անգամ պարեցին: Շատ բարի և դրական մթնոլորտ էր: Հասարակ վիճակ էր: Հագնված էին ոչ պաշտոնական»,- պատմեց Մանուկյանը:

Նմանատիպ նյութեր