211652_close_icon
views-count11584 դիտում article-date 11:35 30-04-2019

Իրանում գաղտնի կախաղան են բարձրացրել 2 դեռահասների

Իրանում մահապատիժ են կիրառել 17-ամյա դեռահասների նկատմամբ։ Այդ մասին գրում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Նշվում է, որ պատճառը բռնաբարությունն է, որում մեղադրվում էին Մեհդի Սոհրաբիֆարը և Ամին Սեդաղաթը։ Վերջիններս զարմիկներ էին։ Նրանց ձերբակալել էին 2 տարի առաջ, 15 տարեկանում, և պահում էին Շիրազում գործող անչափահասների գաղութում։ Վերջերս տեղափոխել էին նույն քաղաքում գործող Ադելաբադի բանտը, որտեղ էլ ապրիլի 24-ին մահապատժի են ենթարկել։ Կատարվածը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ մեղադրյալների հարազատներին և նրանց փաստաբաններին իշխանությունները չեն իրազեկել մահապատժի վճիռ կայացնելու և այն կիրառելու մասին։

Նմանատիպ նյութեր