1437 դիտում
17:55 29-04-2019
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից:
Վարչապետը կարևորել է կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել քննարկել ՀՄԸՄ-ի տարբեր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:
Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում նախատեսված ՀՄԸՄ միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ արդեն մայիսի 10-11-ին Աթենքում անցկացվելու է ՀՄԸՄ երիտասարդական համագումարը, որին մասնակցելու են միության տարբեր երկրների կառույցների անդամները:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում, հատկապես մարզային համայնքներում, սկաուտական շարժման ակտիվացմանը վերաբերող տարբեր հարցեր ու նախաձեռնություններ:
Նմանատիպ նյութեր
969 դիտում
16:24 09-12-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամներին
850 դիտում
10:48 01-08-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամներին
6026 դիտում
23:07 28-07-2018
Բյուրականում կայացավ ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման արարողությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
1096 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1456 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1261 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան