211652_close_icon
views-count50935 դիտում article-date 16:36 28-04-2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվայում հայտնաբերել ու Հայաստան են տեղափոխել առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողին. նա կասկածվում է սպանության մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2017 թ.-ի սեպտեմբերից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (սպնություն, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2017թ.-ի սեպտեմբերին դաժան ծեծի էր ենթարկվել մի քաղաքացի, ում դին այնուհետև հայտնաբերվել էր Կոտայքի մարզում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը վերսկսվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր