211652_close_icon
views-count3095 դիտում article-date 14:30 28-04-2019

«Իսլամական պետությունը» կարող է հարձակումներ իրականացնել Ասիայի և Աֆրիկայի առողջարանային վայրերի վրա

Նոր հարձակումներ կարող են կազմակերպվել Հնդկաստանի, Մալդիվների, Քենիայի և Տանզանիայի առողջարանային վայրերի վրա։ Այս մասին կարծիք են հայտնել Բրիտանական հետախուզական ծառայության ներկայացուցիչները: Հետախուզությունում մանրամասնում են, որ նոր հարձակումները հնարավոր է՝ կապված լինեն այն բանի հետ, որ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո ղեկավարները մտահոգված չեն կազմավորման կառավարմամբ, իսկ անդամների մի մասը դուրս է եկել մերձավորարևելյան երկրներից, իսկ Իրաքն ու Սիրիան լքած գրոհայիններն այժմ կենտրոնացած են առողջարանային վայրերում ահաբեկչությունների իրականացման վրա։

Նմանատիպ նյութեր