211652_close_icon
views-count4164 դիտում article-date 22:06 04-11-2020

Օրվա ընթացքում թշնամին հյուսիսային, հյուսիսարևելյան ուղղությամբ փորձել է հարձակումներ իրականացնել, հարավում ևս 1 բարձունքի ուղղությամբ 2-3 տեխնիկա թողնելով հետ է շպրտվել․ Ա․ Հովհաննիսյան. Ուղիղ

Մարտեր են ընթացել, հարավային ուղղությամբ Որոտան գետի երկայնքով կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ, մոտավորապես մեկ վաշտային խումբ, մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, բայց կորցրել է 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ թշնամու կողմից կիրառվում է օդուժ և հրետանի ոչ շատ մեծ քանակով, բայց առանձին տեղերում, երբ հարձակման փորձ է կատարվում կրակի խտությունը բարձրանում է: «ՀՀ սահմաններում այսօր Գեղարքունիքի հատվածում առնվազն երեք անգամ թշնամու ԱԹՍ է խոցվել, հայկական ՀՕՊ-ի կողմից, շատ կարժ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում»,- նշեց նա: Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Բերձորի ճանապարհը փակվել է քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սակայն ռազմական նշանակության փոխադրումները շարունակվում են. «Քանի որ այսօր չեզոքացրել են դիվերսիոն խմբին, հնարավոր էր որոշակի վտանգ լիներ, չենք ցանկանում ռիսկի ենթարկել, կարող են օգտվել այլ ճանապարհից»: Հարցին, թե արդյո՞ք դիվերսանտների ոչնչացման գործողություններն ընդգրկում են նաև Շուշիից հարավ-արևմուտք տարածվող անտառազանգվածը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հատիկ-հատիկ բռնելու ենք ու ոչնչացնելու ենք բոլոր տեղերում, էական չէ հարավ կլինի, թե հյուսիս: Եթե այդ ձորակներն իրենց համար թաքնվելու տեղ են ընտրել և փորձում են մոլորեցնել և մեզ խաբել, միևնույն է՝ դա նրանց գերեզմանն է դառնալու»: տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/04/hovhannisyan/3435029]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր