211652_close_icon
views-count4084 դիտում article-date 21:38 27-04-2019

Անվանի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանն իր այցելությամբ ուրախացրեց Քանաքեռ-Զեյթունի շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ քաղաքացու օրվան համահունչ մարզաշխարհի ներկայացուցիչները յուրօրինակ կերպով նշեցին տոնը ՝ այն դարձնլով կրկնակի, քանզի նույն օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները նշում էին նաև անվանի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի՝ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ վաստակելը։ Իրեն հատուկ անմիջականությամբ Արսեն Ջուլֆալակյանը զրուցեց, նկարվեց սաների հետ, նրանց խորհուրդներ տվեց թե ինչպես հաղթահարել դժվարությունները և հասնել մեծ բարձունքների։ Ակներև է որ այսօր երիտասարդ մարզիկներից շատերն են ձգտում նմանվել չեմպիոններին՝ նրանց ՝ ովքեր Աշխարհ և Եվրոպայի առաջնություններում գրանցում են լավ արդյունքներ և հպարտություն պարգևում հայ ժողովրդին։ Դպրոցի տնօրեն Տիգրան Մարգարյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մարզիկներ Ռոման Ամոյանին, չեմպիոնական ընտանիքից՝ Լևոն, Արսեն և Արամ Ջուլֆալակյաններին և բարերար Գուրգեն Վիրաբյանին։ Լուսանկարները՝ Կարինե Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր