211652_close_icon
views-count18044 դիտում article-date 23:43 26-04-2019

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ծրագրավորման խմբակի աշակերտները այցելեցին «COAF Smart» կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ` ապրիլի 26-ին, Վանաձոր քաղաղի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ծրագրավորման խմբակի աշակերտները՝ խմբակավար Լուսինե Պետրոսյանի գլխավորությամբ, այցելեցին COAF Smart կենտրոն։ Արդեն 2 տարի է, ինչ դպրոցի ծրագրավորման խմբակն ակտիվ գործունեություն է ծավալում, ինչի արդյունքում էլ աշակերտներից շատերը համարվում են խելացի և եռանդով լի: Դպրոցի աշակերտները չեն սահմանափակվում միայն դպրոցի տված գիտելիքներով, և այդ բացը փորձում են լրացնել նորանոր բացահայտումներով, ինչի վառ ապացույցն է այսօրվա այցելությունը: Աշակերտները և ծնողները հատուկ շնորհակալություն են հայտնում թիվ 27 հիմնական դպրոցի տնօրինությանը, խմբակավար Լուսինե Պետրոսյանին նման հնարավորություն ընձեռելու և մշտապես աշակերտների կողքին լինելու համար։ Երեխաներն ու նրանց ծնողները իրենց շնորհակալությունն էին հայտնում նաև COAF Smart կենտրոնի աշխատակիցներին՝ հաճելի օր պարգևելու համար։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր