1484 դիտում
17:33 26-04-2019
Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն
Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին ներկա էին Արգենտինայի լրատվության և հանրային քննարկումների դաշնային համակարգի պետքարտուղար Էրնան Լոմբարդին (Hernán Lombardi), Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության պետքարտուղար Կլաուդիո Ավրուխը (Claudio Avruj), Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, հասարակական ու քաղաքական գործիչներ, արգենտինահայ համայնքային ներկայացուցիչներ։
Որպես գլխավոր բանախոս՝ ելույթով հանդես եկավ պետքարտուղար Էրնան Լոմբարդին: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ցեղասպանություն ունի իր նախապատմությունը և առանձնահատկությունները, սակայն կան նաև ընդհանրություններ, որոնք արտահայտվում են ոճրագործի հետևողական ժխտողականության ռազմավարության տեսքով՝ նպատակ ունենալով լռեցնել արդարության պահանջը և նույնիսկ արդարացնել ոճրի իրագործումը:
Արարողության ընթացքում ընթերցվեց Բուենոս Այրեսի նահանգապետ Մարիա Էուխենիա Վիդալի (María Eugenia Vidal) ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:
Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի կողմից մատուցվեց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված կարգ՝ Բրազիլիայում և Արգենտինայում Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պողոս արքեպիսկոպոս Հաքիմյանի մասնակցությամբ
Երեկոյան մեկնարկեց Եղեռնի զոհերի հիշատակման բազմամարդ երթը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Արգենտինայի Ռոսարիո, Կորդոբա և այլ քաղաքներում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
328 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
457 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
877 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը