211652_close_icon
views-count33549 դիտում article-date 14:36 26-04-2019

Վստահ եմ, որ ոչ մի անկետա էլ չի եղել. Գավառի ԲԿ-ում մահացած աղջկա մայր. hayastan24.com. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 30-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Հասմիկ Հարությունյանի ծնողները չեն կարողանում հանդարտվել: Նրանք սպասում են իրենց դստեր մահվան առնչությամբ կատարվող դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որը ուշանում է: Հասմիկի մայրը` Արմինե Հարությունյանը,[url=http://hayastan24.com/hy/hasarakutyun/vstah-em-or-oc-mi-anketa-el-ci-egel-gavari-bk-um-mahacac-agjka-mayr?fbclid=IwAR0Fl9ht7Vm2tKDxwtJl11HqAro5fLT4n1COy_GyFMakOSYwd_n0ZMdNusc] Հայաստան 24[/url]-ի հետ զրույցում նշեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, ակնկալում է, որ արագ կարձագանքեն: «Տեղս չեմ գտնում, կորցրել եմ քուն ու հանգիստ: Ամեն օր ավելի ու ավելի եմ գիտակցում, որ աղջիկս էլ չկա, որ խավարել է կյանքիս արևը, բայց մարդիկ, որ նրա մահվան պատճառ են դարձել, ապրում են իրենց կյանքով, շարունակում իրենց մարդասպան գործունեությունը: Օրերս հանդիպեցի Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանին: Նրան ասում եմ՝ տվեք երեխայիս բժշկական անկետան իմ աչքով տեսնեմ, ասում է՝ իրավապահները վերցրել են: Ասում եմ՝ դու ի՞նչ ղեկավար ես, ի՞նչ մասնագետ ես, որ անկետան, որը կարող էր ապացույց հանդիսանալ «քսերոքս» չես արել: Ես ուզում եմ ինչ-որ տեղ տեսնել իմ աղջկա ստորագրությունը, որտեղ նա համաձայնություն է տվել ապերացիայի համար: Վստահ եմ, որ ոչ մի անկետա էլ չի եղել, որովհետև այս հիվանդանոցի բոլոր այցելուներն էլ գիտեն, որ էդտեղ անկետա չեն բացում, անօրինական դաշտում են աշխատում: Երկրորդ` իմ աղջկա ընտանիքի անդամները փաստում են, որ Հասմիկս հիվանդանոց է գնացել իր ոտքով, ոչ մի ցավ չի ունեցել, ոչ մի դժգոհություն չի ունեցել առողջական վիճակից, իսկ դուք ասում եք՝ ցավերով է եկել ու արյուն է ունեցել: Եթե արյուն է ունեցել, ինչի՞ եք «լիդոկային» ներարկել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hayastan24.com/hy/hasarakutyun/vstah-em-or-oc-mi-anketa-el-ci-egel-gavari-bk-um-mahacac-agjka-mayr?fbclid=IwAR0Fl9ht7Vm2tKDxwtJl11HqAro5fLT4n1COy_GyFMakOSYwd_n0ZMdNusc]կայքում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/01/1121122/?fbclid=IwAR13o-wRTXE9USlrWrGUbN9XEtvw665iihjptUW7VZPbH5K9Sp-2dUB4frg]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հասմիկի հարազատներն ասել էին. «Մեր տան ծուխը մարեցին, 2 երեխաների մայրը, ով կյանքում առողջական խնդիրներ չէր ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 30-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատանում է։ Նա բուժքրոջը հայտնում է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում Հասմիկը մահանում է։ Լրիվ անարխիա, լրիվ բարձիթողի վիճակ է Գավառի հիվանդանոցում տիրում։ Լսել էինք, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել ու մեղավորները չեն պատժվել։ Մենք գիտենք, որ Հասմիկին հետ չենք բերի, սակայն պահանջում ենք, որպեսզի կատարվի օբյեկտիվ նախաքննություն ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն, որպեսզի ոչ մի ընտանիք էդ սև սուգը չզգա, ոնց որ մենք ենք հիմա զգում։ Մենք չենք վստահում Գավառի հիվանդանոցի բժիշկներին, դրա համար էլ Հասմիկի դին տեղափոխել ենք Երևան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի։ Մեզ համար առեղծված է, թե ինչպես կարող է առողջ մարդը մտնի հիվանդանոց ու մի քանի րոպեից նրա դին դուրս բերեն։ Մեր հույսը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն են, որպեսզի չփորձեն ծածկադմփոց անեն։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի մահվան հանգամանքները իրական ձևի ի հայտ գան ո մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր