211652_close_icon
views-count1241 դիտում article-date 14:37 26-04-2019

Օլե-Գունար Սուլշեր. Կարծում եմ, Պոգբան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», նա ֆանտաստիկ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը վստահություն է հայտնել, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան կմնա ակումբում: «Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ Պոլը վճռական է «Մանչեսթերի» հետ հաջողությունների հասնել: Նա պահեր է ստեղծում և գոլեր խփում: Նա ֆանտաստիկ է հանդես գալիս: Պոգբան հանդերձարանի առաջատարն է: Ոչինչ չեմ կարող երաշխավորել, սակայն կարծումեմ, որ նա այստեղ կմնա», ասել է Սուլշերը: ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 32 խաղում Պոգբան խփել է 13 գոլի և 9 արդյունավետ փոխանցում կատարել:

Նմանատիպ նյութեր