211652_close_icon
views-count1791 դիտում article-date 16:58 25-04-2019

Պրոֆեսոր Թալին Բաբիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Երևանի պետական բժշկական համալսարանում

ԵՊԲՀ-ում դասախոսությունների շարքը շարունակվում է: Այս անգամ հետաքրքիր դասախոսությամբ հանդես եկավ աշխարհահռչակ UCLA համալսարանի մանկական նյարդաբանության բաժանմունքի մասնագետ և բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր Թալին Բաբիկյան: Նախքան դասախոսություն կարդալը, պրոֆեսորը ջերմորեն ողջունեց ներկաներին՝ նշելով, որ անչափ ուրախ է գտնվել բժշկական համալսարանում՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական: Պրոֆեսորը ներկայացրեց մանկական նեյրոհոգեբանությանն ուղղված մի շարք ուսումնասիրություններ, որոնք շարունակում են իրենց արդիականությունը պահպանել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Նշենք նաև, որ պրոֆեսոր Թալին Բաբիկյանը դասախոսություններ կշարունակի կարդալ նաև վաղը:

Նմանատիպ նյութեր