ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանտարական ուսումնարանում ՀՀ զինված ուժերի դեսանտագրոհային ստորաբաժանումների սպայական կազմի վերապատրաստման կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով ապրիլի 23-ին Ռյազան են մեկնել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները:
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: