1984 դիտում
13:06 25-04-2019
Տարածքային կառավարմանն առնչվող օրենքներում փոփոխություններ են լինելու
Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկել է փոփոխություններ կատարել «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
«Այս նախագծի ընդունումը բխում է Սահմանադրությունից բխող անհրաժեշտությունից: Նախկինում տարածքային կառավարումն իրականացվել է նախագահի հրամանագրով, և Սահմանադրական փոփոխություններից հետո խնդիր է առաջացել նմանատիպ օրենք ունենալու համար: Սրանով մի քանի խնդիրներ են լուծվում` նախ օրենքով նկարագրվում են տարածքային կառավարման սկզբունքները, սահմանվում են տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանվում են մարզպետների լիազորություններն` ըստ հիմնական բնագավառների, նկարագրվում են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ առաջադրված պահանջները, սահմանվում է մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի` մարզային խորհրդի ինստիտուտը, որի կազմավորման և գործունեության կարգը նախատեսվում է սահմանել կառավարության որոշմամբ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է նաև մարզպետարան եզրույթը փոխարինել մարզպետի աշխատակազմ եզրույթով:
Նմանատիպ նյութեր
3186 դիտում
15:20 05-05-2017
Կառավարությունում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանն առնչվող հարցեր
1323 դիտում
14:00 26-03-2014
Արմեն Աշոտյանը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը
Այս բաժնից
397 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
400 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին