211652_close_icon
views-count16223 դիտում article-date 23:30 24-04-2019

«Գեներալ» Միհրան Պողոսյանի տարբերությունը Գոնսալեսից որևէ մեկին չի հետաքրքրում. Հովհաննես Մանուկյան

Հովհաննես Մանուկյանը գրում է. Այսօրվա տեղեկատվությունը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու մասին սովորական լուր չէր, ասենք Միհրան Պողոսյան անուն ազգանունով քաղաքացու մասին, ով լքում է երկիրը անձնական նկատառումներով։ Սա որևէ փոքրամասնության ներկայացուցչի կամ նմանը ներկայացողի խորամանկ քայլ, կամ Հայաստանի հետ օրգանական կապի բացակայությամբ մեկի դիմում չէր, ով ցանկացած պահի կարող է խոնարհվել այլ երկրի դրոշի առջև՝ որպես երեխայի օրվա հացը ապահովելու ծայրահեղ միջոց։ Սա երբեմնի խրոխտ «գեներալի» գրավոր դիմումն էր, «գեներալի», որից սարսափում էին շատերը, որն անպարտելիությունը սեփական կենսակերպ էր դարձրել ու համարյա սեփական հիմնն ու դրոշն ուներ իրենը համարող երկրում։ Սա մի «գեներալի» ողբերգություն է, ով կաշին փրկելու կամ ժամանակ շահելու համար քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից․ քայլ, որը թեևս երրորդ հանրապետության որևէ պետական կամ քաղաքական գործիչ թույլ չի տվել իրեն՝ անկախ հայրենիքում ունեցած խնդիրների բարդությունից․․․ Ոչ վաղ անցյալում «գեներալի» մտքով չէր անցնի, որ ճամբարական ու վտարանդի է դառնալու, այնքան է վախենալու իր երկրի օրենքից, որ օֆշորի տրոպիկական ու թմրեցնող ապօրինությունները փոխելու է ցուրտ Ռուսաստանով, միայն թե չգա իր երկիր։ Սա այն «գեներալի» պատմությունն է, որի համար գլխիվայր շուռ է եկել «Ի՞նչ ես արել հայրենիքիդ համար» նախադասությունը՝ դառնալով «Ինչ է արել հայրենիքը քեզ համար»։ Հայրենիքը թույլ էր տվել, որ նա «անկախ պետություն» խաղար ու մտածեր, որ այդպես է եղել ու այդպես է լինելու միշտ․․․Մինչև․․․ այդ մինչևի մասին էր մոռացել «գեներալը», ով այսօր իր ուսադիրները տվողից է հրաժարվում, իր պատկերացումներից է հրաժարվում, իր հայրենասիրությունից է հրաժարվում, հրաժարվում է իր երազած տղայի կերպարից, որն այնքան հմտորեն էր խաղում․․․ Հայրենիքը սիրելը մինչև Ռուսաստանն է փաստորեն, հետո կարելի է դառնալ շարքային Միհրան Պողոսյան, որի տարբերությունը Գոնսալեսից արդեն որևէ մեկին չի հետաքրքրում․․․

Նմանատիպ նյութեր