211652_close_icon
views-count4015 դիտում article-date 16:08 08-08-2018

Պոգբան թիմակիցներին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ ակումբից: Հեռանալու իր ցանկության մասին 25-ամյա ֆուտբոլիստը հայտնել է թիմակիցներին և գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին: Բոլոր դեպքերում, ակումբում պնդում են, որ ֆրանսիացին չի վաճառվի, քանի որ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, իսկ այն փակվում է օգոստոսի 9-ին, նրան փոխարինող գտնելը հնարավոր չէր: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Պոգբային ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան», սակայն «ՄՅՈւ»-ն մերժել է կատալոնացիների առաջարկը: «Բարսելոնան» Պոգբայի դիմաց առաջարկել էր պաշտպան Յերի Մինային, կիսապաշտպան Անդրե Գոմեշին և մոտ 45 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ Պոգբային զայրացրել էին «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, որը վերջերս հայտարարել էր, թե Պոգբան ԱԱ-2018-ում՝ իր հավաքականի կազմում շատ ավելի լավ էր խաղում, քան՝ նախորդ մրցաշրջանում անգլիական թիմում:

Նմանատիպ նյութեր