31547 դիտում
15:03 24-04-2019
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանի դեղատներից մեկում. դանակի սպառնալիքի տակ թալանել են դեղագետին՝ տանելով խոշոր գումար և տարբեր տեսակի դեղորայք
Այսօր՝ ապրիլի 24-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգէ ստացվել Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Գրիգորյանից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 71 հասցեում գործող դեղատանը դիմակավորված անձը դանակի սպառնալիքի տակ գումար է հափշտակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչակա բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը դիմակավորված մտել է Արցախի պողոտայի 10 շենքում գործող «Հելփ» դեղատուն և այնտեղ գտնվող դեղագետի կյանքին սպառնալիքներ տալով՝ հափշտակել է խոշոր չափի գումար, մի քանի տուփ տարբեր տեսակի դեղորայք, դեղագետի՝ «Սամսունգ» բջջային հեռախոսը, ոսկյա մատանին, դրամապանակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամապանակի մեջ եղել է դեղագետի անձնական՝ 40 հազար դրամը, մի քանի բանկային քարտեր։
Փաստի առթիվ ավագ քննիչ Տ. Միրզոյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողացված ապրանքներն ու գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
31775 դիտում
11:04 08-08-2018
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված ճիվաղը դանակի սպառնալիքի տակ թալանել է մթերային խանութը