«Այաքսը» գոլերի քանակով Հոլանդիայի ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլանդիայի առաջնության 32-րդ տուրում «Այաքսը» 4:2 հաշվով հաղթեց «Վիտեսին»:
Ամստերդամյան ակումբն այդ խաղում խփեց այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում իր 160-րդ գոլը:
Դրանով «Այաքսը» մրցաշրջանի ընթացքում գոլերի քանակով Հոլանդիայի նոր ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ալկմարին», որը 1980/81 մրցաշրջանում 158 գոլ էր խփել:
Հոլանդիայի առաջնությունում «Այաքսը» խփել է 111 գնդակ, Չեմպիոնների լիգայում՝ 32, Հոլանդիայի գավաթում՝ 17: Ընդ որում, թիմը շարունակում է խաղալ բոլոր մրցաշարերում: