211652_close_icon

Ով է նշանակվելու Մուրացանի հոսպիտալի պետ. նրա համար բարեխոսել են. «Իրավունք»

views-count4159 դիտում article-date 10:14 24-04-2019
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին Մուրացանի հոսպիտալի պետ են պատրաստվում նշանակել Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին: Նկատենք, որ նա բավականին կարճ աշխատանքային փորձ ունի, և որքան էլ տարօրինակ է, հոսպիտալի պետ նշանակվելու համար պարտադիր պայման է փորձաքննության իմացությունը, որին Գրիգորյանն ընդհանրապես չի տիրապետում: Բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա համար այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա է բարեխոսել, որ անգամ այդ պարտադիր կետի չիմացության վրա են աչք փակել: Հավելենք նաև, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանն այս օրերին արձակուրդում է, և ըստ շրջանառվող լուրերի՝ նա արձակուրդից այլևս իր պաշտոնին չի վերադառնալու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր