Մոնիկա Արզումյանը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 20-ին ֆրանսիահայ 11-ամյա մարզուհի Մոնիկա Արզումյանը Փարիզի Վիլեբոն-սուր-Իվետում արվարձանում կայացած մինչև 12 տարեկանների Ֆրանսիայի առաջնությունում հաղթելով բոլոր մրցակիցներին, հռչակվել է երկրի չեմպիոն (7 մենամարտ, 7 հաղթանակ:
Սա այս տարի Մոնիկայի երկրորդ բարձր նվաճումն էր. մարտին նա դարձել էր փոքրերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: