«10 ընտանիքի փրկելն ավելի լավ է, քան մեծ մասսաներին զվարճացնելը»․ Վահան Թումասյանը՝ Քաղաքացու օրվա 124 միլիոնը ծախսելու մասին. Aravot.am
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, [url=https://www.aravot.am/2019/04/22/1037805/?fbclid=IwAR2XMCOXaOmrby73Ydvi5SSi5QX_aBeBCx3O5bLn8jpa9atM-TBxLckvKIE]Aravot.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացու օրը նշելու համար կառավարության տրամադրած 124 միլիոն դրամին, կարծիք հայտնեց, որ թեև մեծ գումար չէ, սակայն դրանով կարելի է 10-ից ավելի անօթևան ընտանիքների համար բնակարան ձեռք բերել։
«Սա տարբեր ընտանիքների օգնելու համար հսկայական գումար է, 250 հազար դոլարով մոտավորապես տասից ավելի ընտանիքի բնակարան կարելի էր գնել։ Կարելի էր այդ միջոցառումն անել, բայց ասեին՝ ինչպես հեղափոխությունն ենք արել կամավոր, առանց հատուկ ծախսերի, առանց միջազգային ուժերի սնուցման, ովքեր ուզում են մասնակցել, իրենք իրենց միջոցներով, կամավորական միջոցառումներ կազմակերպեն, և այն գումարը, որը հատկացրել ենք այդ միջոցառման համար, այս, այս, այս ընտանիքների խնդիրն ենք լուծում կամ այս հիվանդ երեխաների բուժման վրա ենք ծախսում։ Եվ դա թող լինի քաղաքացու օրվա նվերն այդ ընտանիքներին։
Ես նորից եմ ուզում կրկնել, մի ընտանիքի ճակատագիրը փրկելն ավելի կարևոր և մեծ է, քան ասենք մեծ մասսաներին զվարճանքներ պարգևելը, առավել ևս բոլորս հասկանում ենք, որ նման միջոցները, որ հանրապետական բյուջեից հատկացվում են, դրանք հիմնականում Հանրապետության հրապարակում որևէ միջոցառմանն են բավարարում և Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց ժամանցը կազմակերպելու համար է ծախսվում։ Կապրենք, կտեսնենք, տա Աստված սխալվեմ, մնացել է մի շաբաթ, երբ ես գրել էի այս մասին, ինձ տարբեր քննադատություններ էին ուղղվել, թե չես ուզում․․․
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/04/22/1037805/?fbclid=IwAR2XMCOXaOmrby73Ydvi5SSi5QX_aBeBCx3O5bLn8jpa9atM-TBxLckvKIE]այստեղ[/url]