1256 դիտում
15:24 22-04-2019
Աննա Վարդապետյանը ծանոթացել է Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության խնդիրներին ու ոլորտը բարելավելու առաջարկներին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործակալության պետ Արմեն Առաքելյանը ներկայացրել է ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, իսկ աշխատակիցների հետ կլոր սեղան-հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև առաջիկայում լուծում պահանջող մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու Գործակալության պաշտոնական կայքի և azdarar.am-ի տեխնիկական վերազինմանը:
Փոխնախարար Վարդապետյանը նշել է, որ այցը ճանաչողական է, նպատակը՝ խնդիրներին տեղում ծանոթանալով՝ լուծման հրավոր ուղիներ փնտրելն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է:
Հանդիպման ավարտին Գործակալության պետը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբով կառանձնացնեն առաջարկներն ու խնդիրները և ամփոփ տեղեկանքով դրանք կներկայացնեն փոխնախարարին:
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
22:45 08-12-2023
Գեղամ Մանուկյանը ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին
Այս բաժնից
886 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2623 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1006 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ