211652_close_icon
views-count12762 դիտում article-date 20:13 21-04-2019

Շրի-Լանկայում ահաբեկչությունների ժամանակ զոհվել են Դանիայի, Բելգիայի, Ճապոնիայի և Մարոկկոյի քաղաքացիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր Շրի-Լանկայում ութ պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասավ 215-ի: Զոհերի թվում կան Դանիայի, Բելգիայի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Պակիստանի, Հնդկաստանի և Բանգլադեշի քաղաքացիներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շրի-Լանկայում ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել էր առնվազն 35 օտարերկրացի: Նշվել է նաև երկու չինացու, մեկ հոլանդացու, երկու, երկու թուրքի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքացիների մասին: Հիշեցնենք, որ այսօր Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում պայթյուններ են որոտացել: 8 պայթյունի հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհերի թիվը 200-ի է հասել, տուժածների թիվը գերազանցում է 300-ը: Զոհվածների մեջ կան 35 օտարերկրացիներ: Պայթյունները որոտացել են առավոտյան, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագները: Կառավարության հայտարարության համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն: Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն դատապարտել է երկրի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած հարձակումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր