Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 16:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:
Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է:
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված մոտ 100 բեռնատար ավտոմեքենա: