211652_close_icon
views-count26463 դիտում article-date 15:58 20-04-2019

Ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով Արագածոտնի մարզում բախվել են 25-ամյա վարորդի Mercedes E 220-ն ու 25-ամյա վարորդի Mercedes C 180-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրասստվում ապրիլի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 95 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդվարդ Մելիքսեթայնի վարած Mercedes E 220 մակնիշի 35 RR 599 համարանիշի և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 FM 877 համարանիշի ավտոմեքենաները; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Մելիքսեթյանը և Ա. Հարությունյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Օվսաննա Ալավերդյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արագածի հիվանդանոցի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն են ստացել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վարորդները ճանապարհային ոստիկաններին հայտնել են, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մարդաբոյ փոսերն են եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր