1864 դիտում
15:50 20-04-2019
Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Թորոսյան
Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ որոնք ներկրում են բժշկական սարքավորումներ , այլ պարագաներ: Եթե կան հակամրցակցային այլ պայմանավորվածություններ և գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի համապատասխան կառույցը: «[url=https://armenpress.am/arm/news/972063.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին:
«Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են:
«Մենք միշտ հետևում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, և դա ոչ միան նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/972063.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3508 դիտում
09:59 30-05-2014
Հետտոնական շոկ՝ Հայաստանի համար․ Ժամանակ
28156 դիտում
23:26 28-11-2016
Սաուդյան Արաբիան շոկ է ապրում. անապատի ավազը ծածկվել է ձյան շերտով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
331 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
748 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
340 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին