Սաուդյան Արաբիան շոկ է ապրում. անապատի ավազը ծածկվել է ձյան շերտով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայում բնության աննախադեպ երևույթ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ձյուն է տեղացել, իսկ անապատի [url=https://twitter.com/Fe_DiLeo/status/802986097227788288?ref_src=twsrc%5Etfw]ավազը ծածկվել է ձյան շերտով[/url]: Արաբները տեսանկարվում են ձյան տեղումների ֆոնին և տեղադրում տեսանյութերը համացանցում:
Առավել շատ ձյան տեղումներ են գրանցվել Տաբուկ և Շակրա քաղաքներում, որտեղ օդի ջերմաստիճանը -3 է, ինչը ռեկորդային է Սաուդյան Արաբիայի համար: