211652_close_icon
views-count64625 դիտում article-date 20:26 18-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. «Բոնուս» դեղատնից գողացել են խոշոր չափի գումար. տեսախցիկը արձանագրել է «գողցողներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 60-ամյա Գեղամ Ղազարյանի կողմից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ անհայտ անձը Բագրատունյաց փողոցի 18 հասցեում գործող «Բոնուս» դեղատանը դրամապանակից հափշտակել է 1200 ԱՄՆ դոլար: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի վարիչ և գողության պահը արձանագրվել է դեղատանը եղած տեսախցիկով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր