211652_close_icon
views-count49662 դիտում article-date 19:26 17-04-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Հրազդանի կիրճում բախվել են Niva-ն ու Opel-ը. Niva-ն կողաշրջվել է. օպերատիվ են գործել ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Խոստիկյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 022 XX 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 61-ամյա Ստեփան Բաբայանի վարած Opel Vectra մակնիշի 35 QP 324 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութւան 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Սենիկ Սարգսյանն ու Սարգիս Սարգսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աբրահամ Խալաչյանի գլխավորությամբ: Ոստիկանները, քննիչներն ու քաղաքացիները ավտոմեքենան դարձի բերեցին և նշված ավտոմեքենաները տեղափոխվեցին անվտանգ վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր