1899 դիտում
12:32 17-04-2019
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը դեռ պահպանվում են. ՀՀ գլխավոր դատախազ
Դատախազությունը տեսել է այն հիմքերը, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հավելեց, որ հենց այդ հիմքերով էլ պայմանավորված՝ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։
«Վերջերս նաև Վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, և մենք կարծում ենք, որ դեռ պահպանվում են կալանքի հիմքերը»,-ընդգծեց Ա. Դավթյանը։
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1489 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
751 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը