3400 դիտում
12:06 17-04-2019
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի:
Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից:
Հարցաքննության ընթացքում սահմանախախտը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է և նպատակ է ունեցել հասնել ԵՄ անդամ երկրներ:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս:
Այս պահին իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
22621 դիտում
12:47 27-08-2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացիների
11394 դիտում
12:48 22-08-2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացիների
7933 դիտում
11:49 15-10-2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան