Տարեկան 200 մարդ անվճար կկարողանան սովորել և տիրապետել այդ պահանջված գործին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է: Համենայնդեպս, այդպես է գրված կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում: Իսկ աշխատաշուկայում, պարզվում է, պահանջված մասնագիտությունը «Ոստիկանական գործ»-ն է:
Կառավարությունը իր որոշմամբ գումար է հատկացնում, որպեսզի 200 հոգի անվճար կարողանան սովորել և տիրապետել այդ պահանջված գործին:
Նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանում պակասել է տնտեսագետների և առողջապահական ոլորտի մասնագետների պահանջը, բայց ոստիկանների պահանջը աշխատաշուկայում շարունակում է բարձր մնալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]