211652_close_icon
views-count16156 դիտում article-date 21:39 16-04-2019

Հանդիսություններ ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ապրիլի 16-ին նշում է իր մասնագիտական տոնը՝ Ոստիկանի օրը: Նշում է հպարտության, արժանապատվության, պատասխանատվության զգացումով, որպես երկրի պետականաստեղծ կառույցներից ու հիմնասյուներից մեկը, որը դարից ավելի ծառայում է իրավակարգի և քաղաքացու պաշտպանության առաջնագծում: Տոնական հանդիսությունները մեկնարկեցին առավոտյան: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին` հարգանքի տուրք մատուցելով ոստիկանության համակարգի հիմնադիր գործիչներին և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինակիցներին: Ոգեկոչման արարողությանը հաջորդեց ՀՀ ոստիկանության պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարբեր գերատեսչությունների, զինված ուժերի, իրավապահ մարմինների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով: Ոստիկանության քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության ու ոստիկանության դրոշները: Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Հանդիսավոր նիստի սկզբում Ոստիկանության անձնակազմին տոնի առթիվ շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ հանձնեց խրախուսանքի արժանացած ոստիկանության մի խումբ ծառայողների: Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին շնորհավորանքի ջերմ խոսք հղեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասաց և համակարգի ձևավորման ընթացքին անդրադարձ արեց ՀՀ վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Աբովյանը: Մասնագիտական տոնի առթիվ ոստիկանության անձնակազմին շնորհավորական ուղերձներ հղեցին և ծառայության մեջ աչքի ընկած ու խրախուսանքի արժանացած ոստիկաններին պարգևներ հանձնեցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը: Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ տարբեր կառույցների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարների հրամաններով խրախուսանքի են արժանացել ոստիկանության ևս 83 ծառայողներ, որոնց պարգևներն արդեն իսկ հանձնվել են: Հանդիսավոր նիստի ավարտին հրապարակվեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանները ծառայության մեջ աչքի ընկած մի շարք ոստիկանների խրախուսելու մասին: Պարգևները հանձնեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետի հրամանով՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած մի խումբ ոստիկանների հանձնվեցին պարգևավճարներ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով պարգևատրվել են ոստիկանության ևս 346 ծառայողներ և 34 վետերաններ, պարգևավճարներ են հանձնվել 16 ծառայողների: Հանդիսավոր նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հյուրերը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ուղեկցությամբ ծանոթացան ոստիկանության թանգարանի և կազմավորվող պարեկային ծառայության նոր համազգեստի նմուշներին: Ոստիկանության օրվան նվիրված հանդիսություններն ամփոփվեցին Ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի և նվագախմբի հանդիսավոր երթով մայրաքաղաքի փողոցներով, Հյուսիսային պողոտայում կազմակերպված ֆլեշ-մոբով, Հանրապետության հրապարակի ցուցադրական ելույթով ու տոնական համերգով՝ Ազատության հրապարակում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր