211652_close_icon
views-count2040 դիտում article-date 15:24 16-04-2019

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը` ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ

Ապրիլի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից: Բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։ Բանաձևի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու և բանաձևի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր