211652_close_icon
views-count26433 դիտում article-date 14:58 16-04-2019

ԱԱԾ–ին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը. Արթուր Վանեցյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, փխանցում է [url=https://news.am/arm/news/507457.html?fbclid=IwAR0sr-gL1sMRE8faJzbMgPvyn6S160AQijOxhCCt_ndTOwPUfat_dPqb_qU]News.am[/url]-ը։ «Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կտարվեն, հետո կիմանաք»,–ասաց Վանեցյանը։ Արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց. «Այո»։ Միհրան Պոսոսյանը մեղադրվում է, պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/507457.html?fbclid=IwAR0sr-gL1sMRE8faJzbMgPvyn6S160AQijOxhCCt_ndTOwPUfat_dPqb_qU]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր