211652_close_icon
views-count40918 դիտում article-date 22:49 14-04-2019

30-ամյա տղամարդը, ով Երևանում գործող «18+» ակումբում կրակոց էր արձակել, չկարողացավ թաքնվել ոստիկաններից

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Նիկոյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Յուրիկ Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս 2018թ. դեկտեմբերին Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է, որ նա այդ ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել ակումբի ներսում՝ խախտելով բնականոն աշխատանքը: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Յու. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր