211652_close_icon
views-count1007 դիտում article-date 16:12 14-04-2019

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ

Ապրիլի 14-ին, ժամը 12:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի մոտակայքում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հաղթանակի պողոտայի թիվ 44/8 հասցեի մոտակայքում կայանած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1952 թ.) առկա է վառելիքի արտահոսք: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր