211652_close_icon

Թունավորվել էին գազի թերայրման հետևանքով

views-count1830 դիտում article-date 17:29 13-04-2019
Ապրիլի 13-ին, ժ.00.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի։ Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր