211652_close_icon
views-count72007 դիտում article-date 12:17 13-04-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Нива-ն, Ford Transit-ն ու «09»-ը. ճանապարհն ամբողջովին փակվել է, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ազատամարտիկների և Նոր Արեշ 3-րդ փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի 35 RM 853 համարանիշի, ВАЗ 2109 մակնիշի 35 ԼG 421 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 03 ТТ 637 համարանիշի և Ford Transit 23 ՕՕ 289 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկոսին հիվանդանոց է ուղեկցել Խ. Սամվելյանը, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերն ու «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով ճանապարհն ամբողջովին փակված է, ու տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի խցանում տեղի չունենա ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր