Հայաստանում պետք է ամեն ինչ համտեսել. Քիմ Քարդաշյանը պատասխանել է «Vogue»-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրահայտ «Vogue» նորաձևության հանդեսը հյուրընկալվել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից, մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանին:
Զրուցավարը Քարդաշյանին ուղղել է 73 հարց, որոնք վերաբերվել են նրա կյանքին, աշխատանքին, նախասիրություններին, ընտանիքին:
Նա նաև հարցրել է Հայաստանի մասին, որի ժամանակ փորձել է ճշտել, թե ինչն է Հայաստանում Քիմ Քարդաշյանին ավելի շատ տպավորել:
«Ուտեստները: Այնտեղ պետք է ամեն ինչ համտեսել»,-պատասխանել է հայուհին։
«Հայերեն խոսում ե՞ք»,- հայերենով հարցնում է զրուցավարը, ինչին ի պատասխան Քիմ Քարդաշյանը նշել է «Ինչպե՞ս ես»: