211652_close_icon
views-count76373 դիտում article-date 20:58 11-04-2019

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Մեղրիի «Ծիրանի ձոր» կոչվող վայրում ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը վթարի է ենթարկվել. վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Մեղրիի հիվանդանոց

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով «ԶԻԼ 131»ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում և օպերատիվ են գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս պահին պարզում են նաև վիրավորների և վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր