«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին այսօր բուժհետազոտության կենթարկվի՝ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում ստացած վնասվածքի առթիվ:
Հանդիպման 30-րդ րոպեին մանկունյանցիների պաշտպան Քրիս Սմոլինգը ջարդել էր Մեսիի քիթը: Արգենտինացու քիթը արյունահոսում էր և նա միայն բուժօգնություն ստանալուց հետո խաղադաշտ վերադարձավ:
Մեսիի քիթը խիստ ուռել էր և շնչառության խնդիրներ էին առաջացել. սա տիպված էր բերանով շնչել:
Ամենայն հավանականությամբ, նրա մոտ քթի միջնապատում ճաք է տվել:
Եթե ախտորոշումը հաստատվի, ապա Մեսին մի քանի օր բաց կթողնի, և չի մասնակցի շաբաթ օրը Լա Լիգայում «Ուեսկայի» հետ հանդիպմանը: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղին նա պատրաստ կլինի:
Բացի այդ, Մեսիի կոպերն էին վնասվել, որի պատճառով նրա տեսադաշտը սահմանափակվել էր: