Արտառոց միջադեպ Մոսկվայում. Դել Պիերոյին չեն ճանաչել և թույլ չեն տվել Մեսիի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն զվարճալի պատմության մեջ է ընկել Մոսկվայում, որտեղ նա հյուր է այցելել հյուրանոցում գտնվող Արգենտինայի հավաքականին:
Սակայն հյուրանոցի անվտանգության ծառայությունը թույլ չի տվել հանրահայտ ֆուտբոլիստին ներս մտնել:
Անվտանգության աշխատակիցը չի ճանաչել Դել Պիերոյին և անգլերեն լեզվին չտիրապետելով՝ չի հասկացել, թե ինչ է խոսում իտալացին: Այնտեղ գտնվող լրագրողները փորձել են աշխատակիցներին բացատրել, թե Դել Պիերոն ով է և նա ճանաչում է Մեսիին, սակայն բան չի ստացվել:
Իրավիճակը հարթել է Արգենտինայի հավաքականի մարզիչներից մեկը. աղմուկի վրա նա մոտեցել է և Ալեսանդրոյին ուղեկցել ֆուտբոլիստների մոտ: