1857 դիտում
16:06 11-04-2019
«Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հայաստանի և Չինաստանի ավիացիոն հարաբերություններում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Ըստ հիմնավորման, համաձայնագիրը համահունչ է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը և ուղղված է երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորմանը:
Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Արդիականացված է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանված են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:
Համաձայնագրի hաստատումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, ինչպես նաև կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
826 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2149 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա