211652_close_icon
views-count5158 դիտում article-date 15:22 11-04-2019

Նորագավիթի ավտոմաքսատան պետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Նորագավիթի ավտոմաքսատան պետը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցից, որին վարչապետը հրահանգել էր աշխատանքից ազատման դիմում գրել: «Ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր տեղեր և ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ սենսացիա է պարունակում»,- «[url=https://armenpress.am/arm/news/970917.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Անանյանը և հավելեց, որ մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ: «Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Նաև ավտոմաքսատան պետն է դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»,- ասաց Անանյանը: Հարցին՝ ո՞վ էր ի վերջո պատասխանատու, որ դրոշն այդ վիճակում էր, ՊԵԿ նախագահն ասաց, որ պատասխանատուն ինքն է: «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/970917.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր