211652_close_icon
views-count20100 դիտում article-date 21:12 10-04-2019

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ՝ ամփոփելու մարզային քննչական վարչության` 2018 թվականի և 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները: Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում եղել է 1200 քրեական գործ, որը կազմել է Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի 4,67 %-ը: Մինչև 2 ամիս ժամկետում ավարտվել է թվով 247 քրեական գործ /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 149-ի դիմաց/, 2-4 ամիս ժամկետում` 117 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 70-ի դիմաց/, 4-6 ամիս ժամկետում` 50 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 44-ի դիմաց/: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ: ՔԿ նախագահը հատուկ անդրադարձել է բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին և արձանագրված դեպքերի բացահայտման նպատակով տվել հանձնարարականներ: Աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման հարցը` ընդգծելով, որ եթե քննիչի տեսական գիտելիքները պատշաճ մակարդակի չեն, ապա նրա օգտակար գործողության գործակիցը չի կարող բարձր լինել. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի, հակառակ դեպքում մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանա: Պետք է գնանք կատարելագործման ճանապարհով և չբավարարվենք ձեռք բերածով: Քննիչի պարտականությունը օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելն է»,- ասաց Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը շեշտեց, որ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող իր վարքով պետք է հեղինակություն դառնա մարզի բնակչության համար. «Անհատապես բոլորիդ կողքին կանգնած եմ: Մենք բոլորս քննիչներ ենք, սակայն՝ տարբեր պաշտոններում: Յուրքանչյուրս մեր վարքով պետք է բարձր պահենք քննիչի հեղինակությունը, և սա առաջին հերթին պետք է դրսևորվի քաղաքացիների հետ շփումներում՝ կոռեկտ վարք դրսևորելով»,- ասաց Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը Լոռու մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատեց գերազանց և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր