«Արցախի Մարդիկ» նախաձեռնությունը մայիսյան Եռատոնին ընդառաջ «Իմ Մեծ Ընտանիքը» խորագրով սկսում է նոր նախագիծ
Արցախի Մարդիկ (Humans of Artsakh) սկսում է «Իմ Մեծ Ընտանիքը» խորագրով նոր նախագիծ, որի նպատակն է ևս մեկ անգամ արժևորելու մեր կյանքի ամենակարևոր մասնիկի՝ ընտանիքի դերը:
Սույն նախագծի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 30-ը մեր [url=https://www.facebook.com/BlackGardenwine/photos/a.1454548444773291/2377417892486337/?type=3&theater]ֆեյսբուքյան էջին [/url]ուղարկել Ձեր մեծ ընտանիքի լուսանկարը, որը կներկայացնի Ձեր կյանքի, ինչ-որ մի դրվագ՝ համառոտ նկարագրությամբ:
Լուսանկարները պետք է լինեն բարձր որակի Լուսանկարները մեր էջում պետք է ունենա ամենաշատ հավանություններն ու մեկնաբանությունները:
Լուսանկարները պետք է նկարված լինեն 2014 (մեր հիմնադրման տարեթիվ) թվականից հետո
Լավագույն երեք հաղթողները մեր գործընկեր Woodpeckers Wood Toys ընկերության կողմից կարժանան հատուկ մրցանակի:
Սպասվում են նաև այլ անակնկալներ:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա հատուկ պլանավորված ծրագրով և խորհրդանշական վայրում:
Հիշեցնենք, որ «Humans of Artsakh»-ը ստեղծվել է 2014 թվականին: Այն առօրյա ֆոտոպատմությունների միջոցով ներկայացնում է Արցախի ժողովրդի կյանքն ու զբաղմունքը, գեղատեսիլ բնությունն ու Արցախում տեղի ունեցող զարգացումներն և փոփոխությունները:
«Humans of Artsakh»-ի կարգախոսն է «Արցախը կոնֆլիկտ չէ, այլ պետություն»,և որի նպատակն է բարձրացնել Արցախի մասին իրազեկությունը միջազգային տարբեր հարթակներում: