Մայիսյան եռատոնին ընդառաջ Պաշտպանության բանակի զորամասերում կազմակերպվեցին մեծարման երեկոներ
Մայիսյան եռատոնին ընդառաջ նախատեսված այլ միջոցառումների շարքում պաշտպանության բանակի զորամասերում կազմակերպվեցին նաև մեծարման երեկոներ, որոնք նպատակ էին հետապնդում այսօրվա սերնդին ծանոթացնել իրենց նախորդների հայրենանվեր գործին:
Այդ երեկոների ընթացքում անդրադարձ կատարվեցին մեր կողքին ապրող հերոսների կենսագրությանը, անցած մարտական ուղուն և արցախյան ազատամարտի ժամանակ նրանց ցուցաբերած խիզախության ու արիության դրվագներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն