211652_close_icon
views-count13572 դիտում article-date 15:58 10-04-2019

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ամուսնալուծվելու մասին։ Ավելի վաղ նրա մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հերքել էր այդ լուրը։ Այսօր, սակայն, [url=https://hraparak.am/post/447807147?fbclid=IwAR05p3hDmMCcJk4igADEA4JffVJ21uG5ATAZpdGpUqq9QmRbydiZUWXTN_c]hraparak.am[/url]–ը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ «Դատալեքս» որոնողական համակարգում մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ կա։ Ըստ այդմ` Արթուր Աբրահամը` իրական անունը` Ավետիք Աբրահամյան և Մերի Աբրահամյանը ամուսնալուծվել են։ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։ Մերին հայցը ներկայացրել է դեռևս նախորդ տարվա մարտին։ Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականին։ Նրանց որդին`Գրիգորը, լույս աշխարհ է եկել 2016–ի սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր