211652_close_icon
views-count1487 դիտում article-date 15:52 10-04-2019

«Օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն». Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի՝ անմեղության կանխավարկածի խախտման մասին. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեդրակ Քոչարյանի պաշտպանների՝ անմեղության կանխավարկածի խախտման բողոքի հարցով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կուսումնասիրեն իրավաբանները եւ ըստ այդմ՝ կորոշվի Վերաքննիչ դատարան դիմելու հարցը։ Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/506365.html?fbclid=IwAR1JdvwqRPMtvO0bNoUBfLjzgAivZeY3r8xbFR5NvE3xFkU5853cs-J3yGQ]News.am[/url]-ը, այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները եւ ժամկետի մեջ եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն իհարկե օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,–ասաց նա։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ներողություն կխնդրեն իրենք Սեդրակ Քոչարյանից, թե չեն ընդունում դատարանի որոշումը, Վանեցյանը ասաց. «Ներողություն խնդրելու պահանջ չի եղել»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/506365.html?fbclid=IwAR1JdvwqRPMtvO0bNoUBfLjzgAivZeY3r8xbFR5NvE3xFkU5853cs-J3yGQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր